«Սարդարապատ»-ը՝ Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի առաջնության չեմպիոն
Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի առաջնության 29-րդ տուրում «Սարդարապատ»-ը 2:1 հաշվով հաղթեց «Սյունիք»-ին: Այս արդյունքի շնորհիվ Ալեքսանդր Տոռեսի թիմը դարձավ Հայաստանի Առաջին խմբի առաջնության չեմպիոն:
Վճռորոշ խաղում գոլերով աչքի ընկան Համլետ Մինասյանն ու Լևոն Վարդանյանը: «Սարդարապատ»-ը միավորների թիվը հասցրեց 73-ի ու առաջնության ավարտից 1 տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար: Ընթացիկ մրցաշրջանում «Սարդարապատ»-ը 29 մրցավեճից հաղթել է 23-ում, կրել է 2 պարտություն, գրանցել 4 ոչ-ոքի:



