Երևանում բախվել են «Hongqi»-ն և «Mercedes Maybach»-ը․ վերջինս բախվել է կայանված «Toyota»-ին․ կան տուժածներ
Երեկ՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում Դավիթ Անհաղթ-Ուլնեցի փողոցների հատման վայրում՝ Դավիթ Անհաղթի զբոսայգու դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 51-ամյա Արմեն Գ.-ի վարած «Mercedes Maybach» և Տավուշի մարզի բնակիչ 39-ամյա Արայիկ Մ.-ի վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։
Բախման հետևանքով «Maybach»-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված՝ Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Սուրեն Դ.-ին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենային։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։
Պարեկներն ու քննչական բաժինը ունեն կասկածներ, որ «Mercedes Maybach»-ի վարորդը եղել է այլ անձ, սակայն վարորդ ներկայացել է Արմեն Գ.-ն։ Այդ տեղեկությունը պարզում են։



