Ալիևի առաջ «չոքածը»՝ սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց

Ալիևի առաջ «չոքածը»՝ սեփական ժողովրդի դեմ ագրեսիվ։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

««Էն Ղարաբաղի ակցենտով մասկավորվածները…», «չոքցնելու եմ սաղիդ», «մասկեքներդ կոխելու եմ համապատասխան տեղերը»․ Նիկոլ Փաշինյանի այս արտահայտությունները վաղուց արդեն դուրս են քաղաքական բանավեճի, անգամ հուզական հակադարձումների սահմաններից։

Սա պետական բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձի կողմից հրապարակային սպառնալիքի, վիրավորանքի և ատելության խոսքի հերթական դրսևորումն է։

Նման բառապաշարը ոչ միայն անհարիր է վարչապետի պաշտոնին, այլ նաև վտանգավոր է պետականության և հասարակական համերաշխության տեսանկյունից։ Երբ երկրի ղեկավարը քաղաքական ընդդիմախոսներին անվանում է «լակոտներ», սպառնում է «չոքցնել» և նվաստացուցիչ ձևակերպումներով է խոսում սեփական քաղաքացիների մասին, նա փաստացի օրինականացնում է ագրեսիան, թշնամանքը և անհանդուրժողականությունը։

Առանձնապես մտահոգիչ է, որ Փաշինյանի խոսքում ակնհայտորեն թիրախավորվում են արցախցիները։ «Ղարաբաղի ակցենտով» ձևակերպումը պատահական չէ․ այն հանրային գիտակցության մեջ ձևավորում է բաժանարար գծեր, խթանում խտրական վերաբերմունք և արցախցիներին ներկայացնում որպես «օտար» կամ «կասկածելի» խումբ։ Սա հասարակության ներսում ատելության և պառակտման վտանգավոր գեներացում է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031