Հարավային Կորեան կանգնեցրել է «Կորի» ԱԷԿ-ի միջուկային ռեակտորը
Հարավային Կորեան կանգնեցրել է «Կորի» ատոմակայանի միջուկային ռեակտորը՝ ճառագայթաակտիվ մնացուկների արտահոսի երկյուղների պատճառով: Այդ մասին հայտնել է Ռյոնհապ լրատվական գործակալությունը:
Ատոմակայանի չորրորդ ռեակտորը կանգնեցվել է հավաքարանում ջերմակիրի՝ սառեցնող ազդանյութի մակարդակի բարձրացումից հետո:
Ճառագայթման արտահոս տեղի չի ունեցել, եւ ինչպես պնդում են, 950 մեգավատ հզորությամբ ռեակտորը եւ ատոմակայանն ինքն անվտանգ են: Հարավային Կորեայում ներկայումս գործում է 23 միջուկային ռեակտոր, որոնցից առաջինը կառուցվել է 1972 թվականին: Դրանք տալիս են երկրի ամբողջ էլեկտրաէներգիայի մոտավորապես 30 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: