Բաժիններ՝

Դուբայն արհեստական ինտելեկտ կներդնի կառավարական հիմնարկություններում

Դուբայի արհեստական ինտելեկտի լաբորատորիան շուտով կսկսի կառավարության եւ մասնավոր հատվածի աշխատակիցների ուսուցումը՝ նպատակ ունենալով ռոբոտներ ներդնել նրանց աշխատանքում: Այդ մասին հայտնել է Khaleej Times հրատարակությունը:

Լաբորատորիան բացվել է մարտի 27-­ին եւ արդեն ապրիլին կսկսի 200 մարդու
ուսուցումը: Այն նաեւ մշտապես բաց կլինի գիտնականների, ուսանողների եւ բոլոր ցանկացողների համար:

«Առաջ շարժվելու համար մենք պետք է վերանայենք կառավարության աշխատանքը եւ արհեստական ինտելեկտ մտցնենք մեր ծառայություններում: Մենք այլ ընտրություն չունենք, քան այդ տեխնոլոգիան ընդունելը»,­-հայտարարել է Դուբայի Smart Dubai Office­-ի
ղեկավար դոկտոր Աիշա բին Բուտի բին Բիշրը:

Ծրագրի մշակողների կարծիքով՝ այդ հիմնարկությունների աշխատանքում նոր տեխնոլոգիաների ներդրումը զգալիորեն կդյուրացնի այն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031