Վիզայի ազատականացմանը հաշված ժամեր են մնացել. aliq.ge
Մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց մուտքի արտոնագրի այցելել Շենգենյան գոտու երկրներ: Կենսաչափական անձնագրեր ունեցող Վրաստանի քաղաքացիները, առանց մուտքի արտոնագրի, 180 օրից 90 օրը կարող են Շենգենյան գոտում առանց մուտքի արտոնագրի մնալ: Այս մասին հաղորդում է aliq.ge-ն:
Առանց վիզային ռեժիմը ենթադրում է ազատ տեղաշարժում Շենգենյան գոտու տարածքում, որը ներառում է 22 անդամ, 4 ոչ անդամ և 4 թեկնածու անդամ երկիր:
Անդամ երկրներն են` Ավստրիան, Բելգիան, Գերմանիան, Դանիան, Իսպանիան, Էստոնիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, Հունաստանը, Ֆրանսիան, Սլովենիան, Սլովակիան, Հունգարիան, Ֆինլադնիան, Շվեդիան և Չեխիան:
Ոչ անդամ երկրները` Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան և Շվեյցարիան:
Թեկնածու երկրներն են` Բուլղարիան, Կիպրոսը, Ռումինիան և Խորվաթիան:
Բացառություն են կազմում ԵՄ 2 երկիր` Մեծ Բրիտանիան և Իռլանդիան: