Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի հետ կապված հարցերով զբաղվող կառույց ստեղծելու մասին

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը մայիսի 18-ին հայտարարել է հատուկ մարմին ստեղծելու մասին, որը կզբաղվի Հորմուզի նեղուցի հետ կապված հարցերով:

Սոցիալական ցանցերում խորհրդի կողմից արված հրապարակման համաձայն՝ ստեղծվում է Պարսից ծոցի գործերի վարչություն, որն «իրական ժամանակում թարմացված տեղեկություն կտրամադրի Հորմուզի նեղուցում իրականացվող գործողությունների մասին»։

Այդ մարմնի գործունեության մասին ավելի մանրամասն տեղեկատվություն առայժմ չի ներկայացվում։

Ընդ որում մայիսի սկզբին Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները շուտով հասարակայնությանը կծանոթացնեն Հորմուզի նեղուցում բեռնափոխադրումների կարգավորման և նավերից մաքսատուրքերի գանձման մշակված համակարգին։

Նրա խոսքով՝ այս սխեմայից օգուտ կստանան միայն առևտրային նավերը և Իրանի հետ համագործակցող կողմերը։ Նա հավելել է, որ գանձված մաքսատուրքերը կօգտագործվեն մեխանիզմի շրջանակներում մասնագիտացված ծառայություններ ապահովելու համար։

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ՉԺՀ կատարած այցի ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն NBC-ին հայտարարել էր, որ Չինաստանի իշխանությունները, ինչպես և Վաշինգտոնը, չեն ողջունում Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնող նավերից մաքսատուրքեր գանձելու պրակտիկան։

Տարածաշրջանի երկրները նույնպես դժգոհություն են հայտնել մաքսատուրքերի առնչությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031