Բաժիններ՝

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է մեկ ամսում իսրայելական 48 տանկ ոչնչացնելու մասին

Լիբանանի արմատական «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ ապրիլի 16-ից մինչև մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում 339 ռազմական գործողություն է իրականացրել իսրայելական զորքերի դեմ, որի ընթացքում իր մարտիկները շարքից հանել են 48 տանկ: Այս մասին հայտարարությունը տեղադրվել է Telegram-ի ալիքում:

«Իսլամական դիմադրության ուժերն ի պատասխան հակառակորդի կողմից հրադադարի խախտումներին հարձակվել են 15 հրամանատարական կետի, երեք զորանոցի, երկու ռազմական բազայի, յոթ հրետանային դիրքի և մեկ ուղղաթիռային հրապարակի վրա։ Անցած ամսվա ընթացքում լիովին կամ մասնակիորեն շարքից հանվել են 48 տանկ, 18 զրահապատ փոխադրամեքենա և 12 արտաճանապարհային ավտոմոբիլ, որոնք խոցվել են կառավարվող հրթիռներով կամ կամիկաձե անօդաչու թռչող սարքերով», – նշվում է հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031