
Պակիստանն սկսել է արգելափակոցներ կառուցել Աֆղանստանի հետ սահմանին

Պակիստանն սկսել է արգելափակոցների կառոուցումն Աֆղանստանի հետ սահմանի առանձին հատվածներում: Այդ մասին հայտնել է Pakistan Observer հրատարակությունը՝ վկայակոչելով Պակիստանի բանակի մամուլի ծառայությունը:
Պակիստանն անցյալում բազմիցս հայտարարել է սահմանին արգելափակոցներ կառուցելու մտադրության մասին, բայց ամեն անգամ այն չի իրագործվել: Սակայն փետրվարին Պակիստանի բանակն ահաբեկչական գործողություններից մեկից հետո հայտարարել է, որ փետրվարի գրոհները կատարվել են Աֆղանստանի տարածքում թաքնված ահաբեկիչների ցուցումով: Դրա հետեւանքով այդ երկրի հետ սահմանը փետրվարի 17-ից մինչեւ մարտի 20-ը փակ է մնացել Պակիստանի տարածք զինյալների ներթափանցման դեմ պայքարի շրջանակներում:
«Շտաբի պետը (գեներալ Քամար Ջավիդ Բաջվան) հայտարարել է, որ պակիստանաաֆղանական սահմանին արգելափակոցների կառուցումն սկսվել է, եւ որ Բաջաուրի եւ Մոհմանդի սահմանային շրջաններն առաջնայինն են անվտանգության մեծ սպառնալիքի պատճառով»-նշել են բանակի մամուլի ծառայությունում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: