ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին խոստովանել է, որ թխելու շնորհք չունի
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին Twitter-ի իր օգտահաշվում խոստովանել է, որ թխելու շնորհք չունի: «Առաջադրանքս պարզ էր… »,-այրված խմորեղենի լուսանկարը մեկնաբանել է ամերիկացի դիվանագետը: Գրությանը Հեյլին հավելել է այնպիսի հեշթեգներ, ինչպիսիք են «Եփել չգիտեմ» եւ «Կլվանամ ամանները»:
Twitter-ում Նիքի Հեյլիի էջն աստիճանաբար ժողովրդականություն է ձեռք բերում ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնն ստանձնելուց հետո: Այս պահին էջին բաժանորդագրված է 243 հազար օգտատեր: Սակայն դա զգալիորեն քիչ է, քան նրա նախորդինը՝ Սամանթա Փաուերինը: Միացյալ Նահանգների նախկին մշտական ներկայացուցչի էջն ընթերցում է սոցիալական ցանցի 659 հազար օգտատեր,
հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
I had one job… #CantCook #StickToWashingDishes pic.twitter.com/tlOwQEMOAV
— Archive: Ambassador Nikki Haley (@AmbNikkiHaley) March 25, 2017