Բաժիններ՝

Մերկելը Իվանկա Թրամփին հրավիրել է «կանանց քսանյակի» Բեռլինի գագաթնաժողովին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԱՄՆ-­ի նախագահի դստերը՝ Իվանկա Թրամփին, հրավիրել է «կանանց քսանյակի» գագաթնաժողովին, որն ապրիլին տեղի է ունենալու Բեռլինում: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

Նշվում է, որ ԳՖՀ-­ի կառավարության ղեկավարն անձամբ է հրավիրել Իվանկային Վաշինգտոն իր կատարած այցի ընթացքում, եւ նա ընդունել է առաջարկը:

W20 գագաթնաժողովում քննարկվելու են քսանյակի երկրներում տնտեսական եւ հասարակական գործընթացներին կանանց մասնակցության խնդիրները:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Իվանկա Թրամփն իր աշխատասենյակը կունենա սպիտակ տանը եւ հնարավորություն օգտվելու գաղտնի տեղեկատվությունից, թեեւ ոչ մի պաշտոն չի զբաղեցնում, հաղորդել է «Ինտերֆաքս»-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս