Բաժիններ՝

Պակիստանը 8 հազար զինվորական և կործանիչներ է տեղակայել Սաուդյան Արաբիայում. Reuters

Պակիստանը կործանիչների էսկադրիլիա, 8 հազար զինծառայող և հակաօդային պաշտպանության համակարգ է տեղակայել Սաուդյան Արաբիայի տարածքում՝ պաշտպանական համագործակցության պայմանագրի շրջանակներում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրները:

Մասնավորապես, Սաուդյան Արաբիա է ուղարկվել 16 JF-17 Thunder կործանիչ՝ չին-պակիստանյան համատեղ արտադրության, անօդաչու թռչող սարքերի երկու էսկադրիլիա, ինչպես նաև չինական HQ-9 հակաօդային պաշտպանության համակարգ: Reuters-ի աղբյուրները պնդում են, որ ամբողջ տեխնիկան սպասարկվում է պակիստանցի զինվորականների կողմից, իսկ գործողությունը ֆինանսավորում է Սաուդյան Արաբիան: Գործակալությունը նշում է, որ ուժերի տեղակայումը տեղի է ունենում Իրանի շուրջ հակամարտության ֆոնին, որտեղ Պակիստանը հանդես է գալիս որպես Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններում հիմնական միջնորդ:

2025 թվականի սեպտեմբերին Պակիստանը և Սաուդյան Արաբիան ստորագրել են համաձայնագիր փոխադարձ ռազմավարական պաշտպանության մասին, որի համաձայն՝ պետություններից ցանկացածի վրա հարձակումը կհամարվի որպես ագրեսիա երկուսի դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031