Մյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW» ու «Hyundai Elantra»-ն
Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW» և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Բախման հետևանքով Hyundai Elantra-ն բախվել է ծառին:



