Բաժիններ՝

Եվրախորհրդարանում հայտնել են, որ քննարկում են ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը՝ մինչև ՌԴ-ի հետ հակամարտության ավարտը

Եվրամիությունը հնարավոր է համարում Կիևի անդամակցությունը միությանը՝ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Իզվեստիա»-ի հետ զրույցում հայտնել է Եվրախորհրդարանի՝ Ուկրաինա-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Պեկկա Տովերին։

Եվրոպացի քաղաքական գործիչը հայտարարել է, որ այդ գաղափարը մեծ աջակցություն ունի: Նա նշել է, որ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ, նույնիսկ եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվի բաց հակամարտությունը։

Տովերիի խոսքով՝ եթե դա չարվի, ապա «դա կդառնա բացահայտ հրավեր» Ռուսաստանի համար՝ շարունակելու հակամարտությունը՝ որպես Արևմուտքի հետ Ուկրաինայի ինտեգրումը կանխելու միջոց։ Այդպիսով, նշել է նա, Բրյուսելը պարզորոշ ազդանշան կուղարկի Մոսկվային, որ Ուկրաինան վաղ թե ուշ կանդամակցի ԵՄ-ին, և որ Ռուսաստանը ձայնի իրավունք չունի այդ հարցում։

Պաշտոնյան հավելել է, որ ԵՄ երկրները ներքաշված չեն լինի Մոսկվայի հետ բացահայտ հակամարտության մեջ, քանի որ նրանցից որոշներն անդամակցել են միությանը՝ ունենալով տարածքային վեճ Ռուսաստանի հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն առաջարկել է ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհել Ուկրաինային՝ մինչև լիարժեք անդամակցությունը: Ըստ Մերցի՝ այս նախաձեռնությունը կնպաստի ռուս-ուկրաինական բանակցություններին, ինչպես նաև ամբողջ Եվրոպայի անվտանգությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031