Բաժիններ՝

Վրաստանում հատուկ ծառայության փոխղեկավարին ձերբակալել են Ռուսաստանից 40 մլն ռուբլի տեղափոխելու համար

Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են գերատեսչության նախկին փոխղեկավար Լևան Ախոբաձեին՝ Ռուսաստանից չհայտարագրված 40 մլն ռուբլի տեղափոխելուն օժանդակելու համար։ Այդ մասին ասվում է հատուկ ծառայության հայտարարության մեջ։

«2024 թվականի ապրիլին մեղադրյալը, որն այդ պահին Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի տեղակալն էր, իմացել է, որ մասնավոր ձեռնարկատիրոջից վրաց-ռուսական սահմանի «Լարս» մաքսակետում առգրավվել է 40 մլն ռուբլու չափով չհայտարագրված դրամական գումար, որը Վրաստանի ազգային բանկի փոխարժեքով կազմում է 1 164 000 լարի։ Լևան Ախոբաձեն միջնորդների միջոցով կապ է հաստատել հիշյալ անձի հետ և խոստացել օգնել վերադարձնել առգրավված գումարը»,- նշվում է հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031