Չնայած գերագույն դատարանի հետաձգման վերաբերյալ որոշմանը՝ ԱՄՆ-ի Արկանզաս նահանգում անցած հինգշաբթի օրը մահապատժի ենթարկվեց արդեն չորրորդ բանտարկյալը՝ 38-ամյա Քենեթ Ուիլիամսը:
Վաշինգտոնն ու Թեհրանը տարածաշրջանային և երկկողմ հարցերի շուրջ բանակցել են գաղտնի, միջնորդավորված կամ բազմակողմ հանդիպումների ժամանակ: Տարածաշրջանում նրանց շահերն առավել հաճախ համընկել են, քան թե հակասել: Աֆղանական ու իրաքյան հարցերի կարգավորման առնչությամբ նշանակալից դեր է ունեցել Իրանը, ինչն Արևմուտքը բարձր է գնահատել:
«Երևանը ռուսական սպառազինության ցանկացած վաճառք Ադրբեջանին դիտարկելու է՝ որպես Ռուսաստանի կողմից ոչ բարեկամական քայլ։ Եվ որքան ավելի շատ սպառազինություն ուղարկվի Ադրբեջան, այնքան ավելի սուր է լինելու Երևանի դիրքորոշումը»։
ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզերովը հայտարարել է, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը Հեռավոր Արևելքում բերվել է մարտական բարձր պատրաստության վիճակի՝ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումից հետո:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` կոչ անելով Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությանը հրաժարվել հրթիռամիջուկային ծրագրից:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ապրիլի 29-ին Կահիրեում կազմակերպված պատարագի ժամանակ օրհնել է Եգիպտոսը` որպես առաջիններից մեկը, որը գրկաբաց է ընդունել քրիստոնեությունը:
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հաղթել է Թուրքմեն ձիարշավորդի օրվան նվիրված ձիարշավում` որպես մրցանակ շահելով Toyota Land Cruiser Prado ավտոմեքենա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իրաքի Սինջար շրջանում քրդերի դեմ նոր հարվածներ հասցնելու հնարավորության մասին` կիրառելով թուրք ազգայնականների կողմից ընդունված հայտնի նախադասությունը:
Թուրքիայի մուտքը Եվրամիություն անիրատեսական է:
Սանկտ Պետերբուրգի Մոսկովյան թաղամասում ապրիլի 28-ի երեկոյան Ադրբեջանի քաղաքացի է սպանվել:
Ղրղզստանի Օշսկի շրջանում ապրիլի 29-ի առավոտյան գրանցված սողանքի հետևանքով Այուու գյուղի 24 բնակիչ զոհվել է:
Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին Միշել Օբաման բացատրել է, թե ինչու է դժգոհ հայացք ունեցել Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ:
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցությունը և «Վեր կաց, Ֆրանսիա» շարժումը որոշում են կայացրել կազմել նախընտրական միություն:
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կուրորտային Պորտոֆինո քաղաքի իր տանն ընկել է և գլխի վնասվածք է ստացել:
Չինաստանի իշխանություններն արտաքսել են լրտեսության մեջ մեղադրվող Միացյալ Նահանգների քաղաքացուն, ում երկու տարի պահել են կալանքի տակ:
Մյանմայի արևելքում 40 ուղևորի տեղափոխող ավտոբուսի` կիրճն ընկնելու հետևանքով մահացել է 19 մարդ:
Թուրքիայի կառավարությունը որոշում է ընդունել արգելափակել Wikipedia բաց ինտերնետ հանրագիտարանի հասանելիությունը երկրում:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից արտահերթ համագումար հրավիրելու, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` կուսակցության շարքեր վերադառնալու որոշումից հետո օրակարգում կառավարության կազմում նախատեսվող փոփոխություններն են:
Գերմանիայի ՎայլամՌայն քաղաքում անհայտ անձանց խումբը հարձակում է իրականացրել թուրքական համայնքին պատկանող մզկիթի վրա:
Թուրք-սիրիական սահմանին թուրքական զինուժի և «Քոււրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) սիրիական թևի՝ «YPG»-ի միջև ծավալված մարտերից անմիջապես հետո Միացյլան Նահանգները զրահամեքենաներ և կենդանի ուժ է ուղարկել Թուրքիային սահմանակից Սիրիայի հյուսիս:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իշխանության ղեկին հայտնվելուց հետո չի պատրաստվում կոակիցիա կազմել մյուս խոշոր կուսակցությունների հետ:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել ապրիլի 28-ին Բաղդադում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը:
Կորեայի Ժողվորդադեմոկրատական Հանրապետությունն ապրիլի 29-ին բալիստիկ հրթիռ է արձակել, որը Պենտագոնի և Ճապոնիայի կառավարության տվյալներով կարճ ժամանակ անց ընկել է ԿԺԴՀ տարածքի վրա:
Մեքսիկայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել թմրամոլության դեմ օրենսդրության մեղմացմանը:
Հորդանանի Արքայադուստր Դինա Մայրեդը, ով այս օրերին Հայաստանում է Երեւանի պետական բժշկական համալսարանի հրավերով, բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանի, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ:
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի ռազմական ոստիկանությունը արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել ցուցարարներին ցրելու նպատակով, ովքեր հանդես են գալիս ընդդեմ կենսաթոշակային և աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների:
Ֆրանսիայի Մարտիգի քաղաքում տեղի մշակույթի և երիտասարդության տան և Մարտիգիի ֆրանս-հայկական կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 25-29-ը կազմակերպվել է «Հայաստանի և Արցախի շաբաթ Մարտիգում» միջոցառում:
Մայիսի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Ռուսաստան, որտեղ հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ալբանիայի խորհրդարանը ապրիլի 28-ին խոսնակ Իլիր Մետային ընտրել է երկրի նախագահ: Քվեարկությունը տեղի է ունեցել` հակառակ ընդդիմության կողմից խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու որոշման
Միշել Ֆարաոնի գլխավորած պատվիրակությունը եղավ նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որտեղ նրանց ներկայացվեցին պատմության այդ ողբերգական իրադարձությունների մանրամասները, այնուհետեւ Միշել Ֆարաոնը գրառում կատարեց թանգարան-ինստիտուտի հուշամատյանում.