Ռաֆայել Գրոսին հայտնել է Պարսից ծոցի տարածաշրջան մեկնելու մտադրության մասին
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնել է, որ մտադիր է շուտով մեկնել Պարսից ծոցի տարածաշրջան։
«Վերջին մի քանի օրերին կապի մեջ եմ եղել Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ, տեսնում եմ տագնապ և անհանգստություն։ Քննարկում եմ, թե ինչպես կարող է ԱԷՄԳ-ն օգնել։ Անցյալ տարվանից ԱԷՄԳ-ը հավաքում է տեղեկատվություն, ինչպես նաև վերլուծում և գնահատում է արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և դրանց հակազդման ներուժի աստիճանը։ Ես շուտով կմեկնեմ Պարսից ծոցի տարածաշրջան՝ այս կարևոր համատեղ աշխատանքը շարունակելու համար», – ասել է նա մայիսի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը հրավիրվել էր ԱՄԷ-ի «Բարաքա» ատոմակայանին հասցված հարվածների առնչությամբ։
Այդուհանդերձ, Գրոսին չի հստակեցրել, թե որ երկիր է մտադիր այցելել:



