![](/banners/BeFunky-design.jpg)
Մակրոնը Ֆրանսիայի նախագահ ընտրվելու դեպքում կոալիցիա չի կազմի
![](https://168.am/wp-content/uploads/2017/03/Makron.jpg)
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իշխանության ղեկին հայտնվելուց հետո չի պատրաստվում կոակիցիա կազմել մյուս խոշոր կուսակցությունների հետ: Այս մասին նա ասել է Le Figaro-ին տված հարցազրույցում:
«Ընտրություններում իմ հաղթանակից հետո կոլաիցիա չի ստեղծվի երկրի երկու խոշորագույն կուսակցությունների` Հանրապետականների և Ֆրանսիական սոցիալիստական կուսակցության հետ»,-ասել է թեկնածուն: Նա խոստացել է, որ ընտրվելու պարագայում արմատական փոփոխություններ է նախաձեռնելու Ֆրանսիայի քաղաքական կյանքում, որի հիման վրա անհատական կերպով իրեն են միանալու սոցիալիստների ու հանրապետականների ներկայացուցիչները:
«Դա առանցքային նշանակություն ունի, որպեսզի խուսափենք իշխող մեծամասնության անկայունությունից»,-ասել է նա: