Թուրքիայում արտահանումն աճել է 13.6 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 6.9
Թուրքիայի վիճակագրական ընկերության (ԹՎԸ-TÜİK) հրապարակած տվյալների համաձայն՝ 2017թ. մարտին Թուրքիայի արտաքին առևտրայի պակասորդը կազմել է 4 մլրդ 492 մլն դոլար: Այլ կերպ ասած՝ այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 10.3 տոկոսով:
Արտահանման ծավալները նույն ժամանակահատվածում ավելացել են 13.6 տոկոսով՝ հասնելով 14 մլրդ 496 մլն դոլարի: Իսկ ներմուծման ծավալներն աճել են 6.9 տոկոսով՝ կազմելով 18 մլրդ 988 մլն դոլար:
2017թ.մարտին Թուրքիայից արտահանվող ապրանքների 46.7 տոկոսը ուղղվել է դեպի Եվրամիության (ԵՄ) անդամ երկրներ: 2016թ. նույն ամսին ԵՄ անդամ երկրներ է արտահանվել ապրանքների ընդհանուր ծավալի 49.1 տոկոսը: Այսպիսով, դեպի ԵՄ արտահանման ծավալները նախորդ տարվա մարտի համեմատ ավելացել են 8.1 տոկոսով՝ կազմելով 6 մլրդ 775 մլն դոլար:
Ընդ որում, արտահանման ամենամեծ մասը բաժին է ընկնում Գերմանիային: 2017թ. մարտին Թուրքիայից այս երկիր են արտահանվել 1 մլրդ 783 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ապրանքներ: Այս առումով երկրորդ տեղում Չինաստանն է (1 մլրդ 599 մլն դոլար) , երրորդ տեղում ՝Ռուսաստանը (952 մլն դոլար):
Արտահանվող ապրանքների 94.4 տոկոսը կազմում են արդյունաբերական արտադրանքները, որից միայն 3.1 տոկոսն է բաժին ընկնում բարձր տեխնոլոգիաներին: Արդյունաբերական ապրանքները կազմում են նաև ներմուծման 81 տոկոսը, որից 13.9 տոկոսը կազմում են բարձր տեխնոլոգիաները: