Բաժիններ՝

Մեքսիկայի խորհրդարանը հավանություն է տվել բժշկական և գիտական նպատակներով մարիխուանայի օգտագործմանը

Մեքսիկայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել թմրամոլության դեմ օրենսդրության մեղմացմանը: Մարիխուանան բժշկական և գիտական նպատակներով օգտագործելու օգտին է քվեարկել պատգամավորների պալատի 371 անդամ, դեմ` 7­-ը, ձեռնպահ` 11­-ը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-­ը:

Հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ ընդունված որոշման մեջ հանվում է արգելքն ու քրեական հետապնդումը մարիխուանայի բժշկական կիրառման և դրա գիտական հետազոտման համար, ինչպես նաև այն մարդկանց դեմ,ովքեր այդ նպատակներով աճեցնում են բույսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930