Բաժիններ՝

Թուրքիայի կառավարության կազմում փոփոխություններ են ակնկալվում

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից արտահերթ համագումար հրավիրելու, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` կուսակցության շարքեր վերադառնալու որոշումից հետո օրակարգում կառավարության կազմում նախատեսվող փոփոխություններն են: Այս մասին գրում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Ըստ կուլիսներում շրջանառվող լուրերի` նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը կարող է նշանակվել արտաքին գործերի նախարարի պաշտոնում` փոխարինելով Մևլութ Չավուշօղլուին:

Տնտեսական հարցերով փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքի փոխարեն այդ պաշտոնում կարող է նշանակվել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, ով Էրդողանի փեսան է:

ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը և արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, պահելով իրենց պաշտոնները, միևնույն ժամանակ կարող են նշանակվել փոխվարչապետերի պաշտոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930