Իշխանության հիստերիկ պահվածքը, կեղծ ահաբեկչական սցենարների բեմադրումն ու դրանք ընդդիմությանը վերագրելը մեկ նպատակ ունեն՝ արդարացնել ապօրինի ձերբակալություններն ու ուժի կիրառումը. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Իշխանության հիստերիկ պահվածքը, մրցակիցներին գործակալներ հռչակելը, կեղծ ահաբեկչական սցենարների բեմադրումն ու դրանք ընդդիմությանը վերագրելը մեկ նպատակ ունեն՝ արդարացնել ապօրինի ձերբակալություններն ու ուժի կիրառումը։

Դեռ չեմ խոսում այն մասին, որ սցենարային որոշակի զարգացումների դեպքում «ահաբեկչության սպառնալիքի» կեղծ ահազանգի ներքո սրանք կարող են ընդհանրապես չեղարկել ընտրությունները կամ դրանց արդյունքները։

Սեփական ժողովրդին ահաբեկելու այս հրեշավոր գործընթացը հովանավորվում է Արևմուտքի մի շարք դերակատարների կողմից, որոնց նպատակը ոչ թե ժողովրդավարական ընտրություններն ու ՀՀ զարգացումն են, այլ մեր երկիրը սեփական աշխարհաքաղաքական նպատակների համար օգտագործելը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031