Բաժիններ՝

«Ժամանակը գա, կիմանանք` ինչ ենք անում». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իրաքի Սինջար շրջանում քրդերի դեմ նոր հարվածներ հասցնելու հնարավորության մասին` կիրառելով թուրք ազգայնականների կողմից ընդունված հայտնի նախադասությունը: Այս մասին հայտնում է «Հուրիեթ» պարբերականը:

«Սինջարում գործողություն իրականացրեցինք, մոտ 210­-220 ահաբեկչի սպանեցինք: Այս ազգի հետ խաղ չեն խաղում, բոլորը դա կտեսնեն: Ժամանակը գա, կիմանանք` ինչ ենք անում: Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»,­-հայտարարել է Էրդողանը:
Նա նաև հայտնել է, որ մայիսի 2-­ին կվերադառնա «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերը:

«Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ» արտահայտությունը թուրք ազգայնամոլների հայտնի սպառնալիքներից է, որը ժամանակին ուղղվել է նաև պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի դեմ:

Թուրքական զինուժը Սինջարի շրջանում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին հարվածներ է հասցրել ապրիլի 25-­ին և 29­-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս