Ադրբեջանի իշխանությունների և նախագահ Իլհամ Ալիևի շահերը սպասարկող Haqqin.az լրատվական գործակալության ղեկավար Էյնուլլա Ֆաթուլաևի ֆեյսբուքյան էջը Facebook-ն արգելափակել է: Պատճառը հուլիսի 4-ին ԼՂ շփման գծում ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների հետևանքով մահացած երկու ամյա երեխայի նկարներն իր էջում տարածելն է:
Նախարարները մտքեր փոխանակեցին հայ-իռլանդական քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական հարաբերությունների խթանման քայլերի շուրջ:
«Չմոռանանք, որ մեր ամենահզոր զենքը՝ «Իսկանդերը», մենք Ռուսաստանից ենք ստացել։ Եվ փորձել այս ամենն ինտրիգներով, չգիտեմ ինչ ձևով խփել, հարվածել… Ադրբեջանը դա դիտավորյալ է ցուցադրում, փաստորեն, դրանով մեջքից խփում է Ռուսաստանին, որովհետև այդպիսի բաներ անելով՝ խարխլում է ռուս-հայկական համագործակցությունը»։
«Ռուսաստանը ոչ միայն զենք է մատակարարում, այլ նաև ուղարկում է ռազմական փորձագետներին: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանն ինքնուրույն ռուսական զենքի ամբողջ էֆեկտիվությունը չի կարող կիրառել»:
«Առաջին անգամը չէ, որ ադրբեջանական բանակը գյուղերի մոտ, գյուղերի թիկունքում, նույնիսկ գյուղերի մեջ տեղադրում է հրետանային հենակետեր, տեղադրում է նաև այլ սպառազինություն, և կարծես միտումնավոր՝ հենց այդ տեղերից են կրակ բացում: Հասկանալի է, որ նման դեպքում պետք է պատասխան գործողություններ լինեն, ու իրենք էլ դա շատ լավ գիտակցում են»:
«Երեկ ժամը 5:40-ին էլ այդ հնարավորությունը ձևավորևվել էր, և մենք էլի ունեցանք զոհ: Չենք լսել, որ երեկ ռմբակոծել են կամ արկակոծել են կամ որևէ այլ հրետանի են օգտագործել, ինչը նշանակում է, որ դիպուկահար է աշխատել, բայց եթե նա չտեսնի թիրախին, չի կարողանալու հասկանալ՝ ինչ անել: Հիմա թիրախավորված որս է գնում: Եթե առաջնագծում ցանկացած կետում ցանկացած րոպեի կձևավորվի հնարավորություն՝ տեղի է ունենալու այսպիսի իրավիճակ»,- ասաց Թևան Պողոսյանը:
«Ադրբեջանի քաղաքականությունն այդպիսին է: Նա կարծում է, թե պատերազմի ահազանգ առաջացնելով՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, ինչպես նաև Մինսկի խմբում գտնվող Իրանին դրդելու է այն մտքին, որ մեծ, արյունահեղ պատերազմը կանխելու, տարածաշրջանային կայունության համար պետք է Հայաստանի վրա ուժեղացնել ճնշումները: Այլ հարց է, թե որքանով են նման պատկերացումները համապատասխանում իրականությանը: Իրականում հակառակն է, ադրբեջանական վարկածն ապացուցող փաստարկներ չեն ներկայացվում, չնայած այն ակտիվորեն ներկայացվում է տեղեկատվական դաշտում և դա ոչ միայն ներքին լսարանի համար, այլև արտաքին»,-ասել է քաղաքագետը:
Թուրքիայի իշխանությունները պետք է անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակեն երկրում ձերբակալված 10 իրավապաշտպաններին, ում կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս յոթ օրով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Դեմոկրատական կուսակցությունից Կոնգրեսի անդամներին մեղադրել է այն ջանքերը սաբոտաժի ենթարկելու մեջ, որոնք գործադրում է իր վարչակազմը, ներառյալ թեկնածուների հաստատման գործընթացը, որոնք ինքն առաջարկում է տարբեր ֆեդերալ գերտեսչություններում եւ ծառայություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար։
ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ Համապարփակ տնտեսական երկխոսության առաջին փուլը կկայնա հուլիսի 19-ին Վաշինգտոնում:
Թևան Պողոսյանի խոսքով՝ ակնկալիքներ կձևավորվեն այն ժամանակ, երբ հանդիպեն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները և խոսեն Ղարաբաղյան հիմնախնդրից:
Կտրուկ փոփոխություններ պետք չէ սպասել Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով այսօր կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը:
Հանդիպման օրակարգում էր ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում երկուստեք շեշտվեց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը։
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը շատ կարևոր է միջազգային հանրության դիրքորոշման հստակ հնչեցման տեսանկյունից։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 11-ին տեղի է ունեցել բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով հերթական դատական նիստը:
Զինված ընդդիմության զինյալները հուլսի 11-ին Սիրիայի ռազմաօդային ուժերի կործանիչ են խոցել Մախրուսի շրջանի երկնքում:
Ադրբեջանագետ և ռազմական փորձագետ Էդգար Էլբակյանը վստահ է՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների այսօրվա հանդիպումից պետք չէ որևէ ակնկալիք ունենալ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ ոչ մի բան չի փոխվելու այսօր կայանալիք հանդիպումից հետո:
Եվրամիության բոլոր 28 անդամ երկրները հավանություն են տվել ԵՄ – Ուկրաինա ասոցիացման համաձայնագրին:
Եվրամիությունը հավանություն է տվել 100 միլիոն եվրոյի մակրոֆինանսական օգնության տրամադրմանը Հորդանանի համար:
Գերմանիայի հարավ-արևմտյան Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում գնացքը դուրս է եկել ռելսերից:
Ռումինացի փորձագետն առաջարկել է Ռումինիային պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Հուլիսի 11-ին այս մասին հաղորդել է «Աս Սումարիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի Նայնավայի նահանգում տեղացի աղբյուրի։
Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակից երկրների մարտական տեխնիկայի ժամանումով Ռումինիայի տարածք հուլիսի 11-ին սկսվում են ՆԱՏՕ-ի Saber Guardian 2017՝ երկրի պատմության մեջ խոշորագույն զորավարժությունները:
Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. հունիս Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 6 դեպք, որից մարտական կորուստ են երեքը, իսկ մեկի մահվան հանգամանքների մասին տվյալներ դեռ չկան:
Հուլիսի 11-ին 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Նոր Զելանդիայի ափերի մոտ, հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS)։
Հուլիսի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամադյարովի հետ։
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի:
ԱՄՆ ծովային հետևակի բեռնատար ինքնաթիռը, որը հաճախ օգտագործվում էր վառելիքի և ռազմական տեխնիկայի տեղափոխման համար, ԱՄՆ Միսիսիպի նահանգի արևմտյան հատվածում վթարի է ենթարկվել՝ խլելով 16 մարդու կյանք:
Վենեսուելայում հուլիսի 10-ին ավելի քան 30 մարդ է տուժել ընդդիմության կազմակերպած հակակառավարական ցույցերի ընթացքում: Ինչպես հաղորդել է Կարակասի Չակաոյի շրջանի վարչակազմը, բժշկական օգնություն է ցույց տրվել 25 ցուցարարի:
Կանադայի Բրիտանական Կոլումբիա շրջանում սկսված անտառային հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 14 հազար մարդ: