BBC–ն հրաժարվել է Ստարոբելսկ այցելելուց, իսկ CNN–ն արձակուրդում է. Զախարովա
Բրիտանական BBC հեռուստակորպորացիան պաշտոնապես հրաժարվել է Ստարոբելսկ այցելելուց, իսկ CNN ընկերությունն արձակուրդում է։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ արտասահմանյան ԶԼՄ-ների համար այցելություն կկազմակերպի Ստարոբելսկի ողբերգության վայր։
Հիշեցնենք` Լուգանսկի Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը մայիսի 22–ին հայտնեց, որ ուկրաինական զինուժը հարվածներ է հասցրել Ստարոբելսկի մասնագիտական քոլեջի ուսումնական մասնաշենքին և հանրակացարանին։ Քննչական կոմիտեի տեղեկություններով՝ հարվածը հասցվել է ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ներով։
Հանրակացարանում այդ պահին 86 ուսանող և աշխատակից է եղել։ Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 48 մարդ, զոհերի թիվը հասել է 12-ի: Քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հոդվածով։



