ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Փարիզում կայացած հանդիպմանը քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցությունը:
Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահներ Էմանուել Մակրոնը և Դոնալդ Թրամփը այցելել են Հաշմանդամների տուն, որտեղ գտնվում է ֆրանսիացի հայտնի զինվորականների դամաբարանը:
Ռուսաստանը զբաղվում է ոչ թե Սիրիայի նախագահ Բաշատ Ասադի պաշտպանությամբ, այլ արաբական այդ երկրին զերծ է պահում է նրանից, ինչ կատարվեց Իրաքի հետ:
Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի հաղորդմամբ` այդ երկրում 2017-ի հունվար-հունիսին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 18,6 մլրդ մանաթ, ինչը համադրելի գներով 5,5 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ) 2017 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը հունիսի՝ օրական մինչեւ 98 հազար բարել կանխատեսման համեմատությամբ բարձրացրել է օրական 200 հազար բարելով։
Մոսկովյան շրջանի ռազմական դատարանը ռուս ընդդիմադիր պատգամավոր Բորիս Նեմցովին սպանության հեղինակ Զաուր Դադաևին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:
«Նման բարձր ամբիոնից նրա ելույթը, ակնհայտ է, որ Իրանին բերելու է օգուտներ։ Այս առումով՝ մենք գործ ունենք իրանական դիվանագիտության, թերևս, ամենապայծառ դեմքերից մեկի հետ, որը հստակորեն կարողանում է սեփական պետության շահերն առաջ տանել և ազդել նաև Իրանի շուրջ զարգացումների վրա, ինչը, բնականաբար, չի կարող չանհանգստացնել ԱՄՆ-ին»։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հուլիսի 13-ին Ադրբեջանի վերաբերյալ նոր վճիռներ է հրապարակել:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) Հունգարիայի նկատմամբ հետաքննություն է սկսել այդ երկրում ընդունված «օտարերկրացի գործակալների» մասին օրենքի պատճառով:
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները կարող են անցկացվել 2017 թվականի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին:
Թուրքիայի կառավարությունը հրապարակել է «Թուրքիայի պայքարն ընդդեմ Իսլամական պետության» զեկույցը:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրապարակել է Brexit-ի գործընթացի շրջանակներում համաեվրոպական օրենսդրության գործողության չեղարկման օրինագիծը: Այս մասին հաղորդել է Sky News հեռուստաալիքը:
Էստոնիան պաշտոնապես բացում է 2020 – 2021 թվականներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) ոչ մշտական անդամ քվեարկվելու արշավը:
«Բրյուսելում կայացած հանդիպումն անչափ կարևոր էր՝ անկախ արձանագրած արդյունքից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին:
Թուրք ազգայնական գործիչ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը կոչ է արել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրաժարական տալ:
Հայաստան- Եվրամիություն նախաստորագրված նոր համաձայնագրի ստորագրման դեպքում Հայաստանի համար կբացվեն նոր հնարավորություններ: Այս մասին այսօր ասւլիսում հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիան Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսությունը նպատակահարմար չի համարում:
Թուրքիայի իրավապահ մարմինները երկրի վեց նահանգում՝ Անթալիայում, Ստամբուլում, Մարդինում, Բալըքեսիրում, Մալաթիայում և Աֆյոնքարահիսարում գործողություն են իրականացրել գյուլենականների դեմ:
Քաղաքագետը տարօրինակ է համարում այն, որ շատերն Ադրբեջանից սպասում են վստահության մեխանիզմների տեղադրման վերաբերյալ համաձայնություն. «Ադրբեջանցիները դեմ են դրան։ Դա պահանջում է լուրջ աշխատանք և ճնշումներ Ադրբեջանի վրա, բայց այդ դեպքում էլ արդյունքները կանխատեսելի չեն, որովհետև նման աշխատանքներ տարվում են, բայց արդյունք չկա։ Այս հանդիպման իմաստն այն էր, որ բանակցային գործընթացը շարունակվի։ Բանակցային գործընթացը համարվում է անվտանգության ձևաչափերից մեկը. ձևաչափ, որը ոչ միշտ է լավ աշխատում»։
«Ֆրանսիան ցանկանում է, որպեսզի լինի ապահով ու անվտանգ Եվրոպա, որը, միաժամանակ, բաց կլինի այն երկրների համար, որոնք երկխոսության մակարդակով ցանկություն են հայտնելու համագործակցել կամ հանդես գալ որպես համախոհ երկրներ։ Տարակարծությունների առկայությունը ԵՄ-ում ևս նորմալ է, որովհետեւ Եվրոպան երկխոսության հարթակ է»,- շեշտեց դեսպանը:
Հնդկաստանի հյուսիս-արևելքում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի, շուրջ 1,5 մլն մարդ մնացել է անօթևան:
«Մենք կողմնակից ենք, որ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև հնարավորինս հաճախ լինի կանոնավոր երկխոսություն: Այս տեսանկյունից մենք կարող ենք միայն ու միայն գոհունակություն հայտնել առ այն, որ երկու երկրների արտգործնախարարների միջև հանդիպումը կայացավ: Ես բազմիցս ասել եմ, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի և պետք է բանակցությունների միջոցով հարցը կարգավորվի»,- նշեց դեսպանը:
Այնպես է ստացվել, որ պատժամիջոցների այս նոր փաթեթի մասին հայտարարությունները պատահաբար կամ դիտավորյալ համընկել են ԻԻՀ ԱԳ նախարար Մ․ Ջ․ Զարիֆի՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնելու հետ։
Գերմանիան և Միացյալ Նահանգները նախազգուշացրել են Թուրքիայում գտնվող իրենց քաղաքացիներին՝ կապված այդ երկրում ռազմական տապալված հեղաշրջման փորձի մեկ ամյակին նվիրված միջոցառումների հետ:
Ռուսաստանի կողմից որոշում է կայացվել ռուս-վրացական սահմանին կազակական ջոկատներ տեղակայել, ինչի արդյունքում արդեն 2017 թվականի հունիսի 1-ից այդ ջոկատները սահմանային իրավիճակի հսկողություն են իրականացնում:
Հուլիսի 13-ին կենսաթոշակային եւ բժշկական բարենորուգությունների դեմ, ինչպես նաեւ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար երկու ցույցեր են սկսվել Գերագույն ռադայի շենքի առջեւ։
Ճապոնիայի հարավ-արևմուտքում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն սկսել է իր առաջին այցը Ֆրանսիա: Պետության ղեկավարի ինքնաթիռը հուլիսի 13-ին 08:45-ին (Երեւանի ժամանակով 10:45-ին) վայրէջք է կատարել Փարիզի Օռլի օդանավակայանում, ուղիղ եթերով հաղորդել է BFM TV հեռուստաալիքը:
Լենինգրադի մարզի Կոլպիոնո քաղաքի հանգարում բռնկած հրդեհի զոհ է դարձել յոթ մարդ:
Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման մասին պատմող մեծ աղմուկ հանած «Արթնացում» ֆիլմի ռեժիսոր Ալի Ավջըն գյուլենական լինելու հիմնավորմամբ ձերբակալվել է: