
Չինաստանը և ԱՄՆ-ը տնտեսական երկխոսության առաջին փուլը կանցկացնեն հուլիսի 19-ին Վաշինգտոնում

ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ Համապարփակ տնտեսական երկխոսության առաջին փուլը կկայնա հուլիսի 19-ին Վաշինգտոնում: Հուլիսի 11-ին այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը։
«ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Համբուրգում ձեռք բերված համաձայնություններին համապատասխան հուլիսի 19-ին Վաշինգտոնում մեր երկրների միջեւ կկայանա Համապարփակ տնտեսական երկխոսության առաջին նիստը: Մենք կարծիքների խորացված փոխանակում կանցկացնենք տնտեսական համագործակցության եւ առետրի հարցերի շուրջը»,- նշել է նա:
Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը նաեւ հայտնել է, որ չինական կողմից պատվիրակությունը կգլխավորի ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Վան Յանը, ամերիկյան կողմից՝ ֆինանսների նախարար եւ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: