Բաժիններ՝

Չինաստանի հյուսիսում ածխի հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի

Չինաստանի հյուսիսային Շանսի նահանգի Ցինյուան ​​շրջանի ածխի հանքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի։ Այդ մասին մայիսի 23-ին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր 82 հանքափորի մահվան և 9 անհետ կորածի մասին։

Գազի պայթյունը տեղի է ունեցել մայիսի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:29-ին։ Հանքում եղել է 247 աշխատող։

Դեպքի վայրում որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են, իրավասու մարմինները հետաքննում են պայթյունի պատճառները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031