Բաժիններ՝

Տասնյակ մարդիկ են տուժել Վենեսուելայում տեղի ունեցած բողոքների ընթացքում

Վենեսուելայում հուլիսի 10-ին ավելի քան 30 մարդ է տուժել ընդդիմության կազմակերպած հակակառավարական ցույցերի ընթացքում: Ինչպես հաղորդել է Կարակասի Չակաոյի շրջանի վարչակազմը, բժշկական օգնություն է ցույց տրվել 25 ցուցարարի: Ազգային գվարդիայի եւս յոթ մարտիկներ, կապի եւ տեղեկատվության նախարար Էռնեստո Վիլիեգասի տվյալներով՝ տուժել են մայրաքաղաքի Ալտամիրայի շրջանում ինքնաշեն պայթուցիկ սարքից։

Կարաբոբոյի նահանգի Վալենսիա քաղաքում հրազենի վերքեր են ստացել ցույցի երկու մասնակիցներ, եւս մեկը՝ 16-ամյա դեռահաս, սպանվել է: Այս մասին հաղորդել Է El Nacional թերթի էլեկտրոնային տարբերակը: Ընդդիմության ներկայացուցիչները պատահածի համար մեղադրել են ազգային գվարդայի մարտիկներին:

Ապրիլի սկզբից Վենեսուելայում ընթանում են գործադիր իշխանության դեմ բողոքի՝ վերջին տարիների ընթացքում ամենախոշոր ակցիաները: Դրա համար առիթ են ծառայել Գերագույն դատարանի վճիռները, որոնք ընդլայնում են նախագահ Նիկոլաս Մադուրոյի լիազորությունները եւ սահմանափակում են խորհրդարանի գործառույթները, որը վերահսկում են նրա քաղաքական հակառակորդները: Այդ ժամանակամիջոցում զոհվել է 90 մարդ, տուժել՝ շուրջ 1,5 հազարը, մի քանի հազարը ձերբակալվել է, հաղորդել է ՏԱԱՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս