Բաժիններ՝

ԱՄՆ Միսիսիպի նահանգում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

ԱՄՆ ծովային հետևակի բեռնատար ինքնաթիռը, որը հաճախ օգտագործվում էր վառելիքի և ռազմական տեխնիկայի տեղափոխման համար, ԱՄՆ Միսիսիպի նահանգի արևմտյան հատվածում վթարի է ենթարկվել՝ խլելով 16 մարդու կյանք: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:

Ենթադրվում է, որ ինքնաթիռը պայթել է օդում: Ոստիկանությունը հայտնել է, որ օդանավում եղել է մեծ քանակությամբ զինամթերք, ինչն ավելի է բարդացնում փրկարարական աշխատանքները:

Դեռևս հայտնի չէ, թե ինչն է դարձել ինքնաթիռի կործանման պատճառը:

https://www.youtube.com/watch?v=c7OAuwXyP5s

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս