Բաժիններ՝

Մանհեթենի դատարանը մերժել է ԱՄՆ առաջին տիկնոջ դեմ գրող Մայքլ Վուլֆի ներկայացրած հայցը

Մանհեթենի դաշնային դատարանը մերժել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի դեմ գրող Մայքլ Վուլֆի հայցը։ Հայցը կապված է եղեկ Մելանյայի և սեռական հանցագործությունների համար դատապարտված ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի վերաբերյալ գրողի արած հայտարարությունների հետ։ Այս մասին հայտնում է «Associated Press»-ը։

Դատավոր Մարիա Քեյ Վիսկոչիլը հայտարարել է, որ Մելանյա Թրամփի կողմից հնարավոր 1 միլիարդ դոլարի հայցը նախապես արգելափակելու Վուլֆի փորձը «խեղաթյուրված» է և չի համապատասխանում դաշնային դատարանի ընթացակարգերին։ Նա ընդգծել է, որ դատարանը չի ներքաշվի նման «անընդունելի տակտիկական հնարքների» մեջ և չի քննի վեճն այդ ձևաչափով։

Դատարանն ընդունել է, որ կողմերի միջև իրական տարաձայնություն կա, սակայն նշել է, որ նրանք պետք է հարցը լուծեն սովորական դատական գործընթացի շրջանակներում։

Վեճը սկսվել էր այն բանից հետո, երբ Մելանյա Թրամփի փաստաբանը հայտարարել էր, որ նա կարող է դատի տալ Վուլֆին այն հայտարարությունների համար, որոնք, առաջին տիկնոջ կարծիքով, լուրջ վնաս են հասցրել իր հեղինակությանն ու ֆինանսներին։ Ի պատասխան՝ Վուլֆն ինքն էր հայց ներկայացրել՝ պահանջելով ճանաչել, որ իր արածը զրպարտություն չէ, և դրանով իսկ փաստացի կանխել իր դեմ հնարավոր ապագա հայցը։

Դատարանը մերժել էր նրա պահանջները՝ նշելով, որ այս գործը չպետք է օգտագործվի դատական քննության ստանդարտ ընթացակարգերը շրջանցելու համար։

Մելանյա Թրամփը նախկինում հերքել էր Ջեֆրի Էփշտեյնի հետ որևէ կապ ունենալու փաստը և հայտարարել, որ նման պնդումների տարածումը սուտ է ու իր հեղինակությանը վնասելու փորձ։

Մայքլ Վուլֆը Դոնալդ Թրամփի մասին մի շարք գրքերի, այդ թվում՝ մի քանի բեսթսելերների հեղինակ է։ Իր հայցում նա պնդում էր, որ իր խոսքերը կա՛մ կոնտեքստից կտրված են եղել, կա՛մ էլ հանդիսացել են թույլատրելի գնահատողական դատողություններ, որոնք պաշտպանված են խոսքի ազատության իրավունքով։

Դատավորն ընդգծել է, որ վեճը պետք է քննվի սովորական հունով՝ «ինչպես ցանկացած այլ գործ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031