Ռուսաստանցի Էդուարդ Գասպարյանը Գերմանիայում դարձել է Եվրոպայի չեմպիոն
Ռուսաստանցի կարատեիստ Էդուարդ Գասպարյանը Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ է նվաճել:
Եզրափակիչ գոտեմարտում 84 կգ քաշային կարգում հանդես եկող Գասպարյանը հաղթել է Հունաստանը ներկայացնող Կոնստանտինոս Մաստրոգիանիսին:
Եվրոպայի առաջնությունը կավարտվի մայիսի 24-ին: ՌԴ մարզիկները մրցաշարին մասնակցում են չեզոք կարգավիճակով։



