ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը հրաժարական է տվել
ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հրաժարական է տվել։ Այդ մասին ուրբաթ հայտնել է Fox News-ը։ Ավելի ուշ Գաբարդը հաստատել է տեղեկությունը՝ X սոցիալական հարթակում հրապարակելով հրաժարականի մասին հայտարարություն։
«Ինձ համար մեծ պատիվ էր ծառայել ամերիկյան ժողովրդին՝ որպես Ազգային հետախուզության տնօրեն»,- գրել է Գաբարդը։
Իր հայտարարության մեջ Գաբարդը նշել է, որ իր ամուսնու մոտ ախտորոշվել է «ոսկրային քաղցկեղի չափազանց հազվագյուտ տեսակ»։ Նրա խոսքով՝ ինքը որոշել է թողնել պաշտոնը՝ ամուսնուն աջակցելու նպատակով։
Գաբարդը վարչակազմը կլքի հունիսի 30-ին։



