
Թրամփը դեմոկրատներին մեղադրել է իր վարչակազմի նորմալ աշխատանքի համար խոչընդոտներ ստեղծելու մեջ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Դեմոկրատական կուսակցությունից Կոնգրեսի անդամներին մեղադրել է այն ջանքերը սաբոտաժի ենթարկելու մեջ, որոնք գործադրում է իր վարչակազմը, ներառյալ թեկնածուների հաստատման գործընթացը, որոնք ինքն առաջարկում է տարբեր ֆեդերալ գերտեսչություններում եւ ծառայություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար։
«Դեմոկրատները Սենատում հաստատել են նախագահի կողմից առաջարկված 197 թեկնածուներից սոսկ 48-ին: Նրանք (դեմոկրատները) ի վիճակի չեն հաղթանակ տանելու, ուստի այն ամենն, ինչ նրանք (այժմ) անում են, արգելակում Է (նշանակումների) գործընթացը եւ խոչնդոտներ հարուցում»,- հուլիսի 11-ին իր Twitter-ում գրել է Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
The Senate Democrats have only confirmed 48 of 197 Presidential Nominees. They can't win so all they do is slow things down & obstruct!
— Donald J. Trump (@realDonaldTrump) July 11, 2017