Ռուսաստանի կողմից ռացիոնալ քաղաքականություն կլինի նույնիսկ խրախուսելը Հայաստանին այդպիսի համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ, որ ցույց տան, որ նույն քաղաքակրթական ուղու վրա են և որևէ խնդիր չունեն այդ իմաստով։
Վերջին 12 տարվա ընթացքում ամենաուժեղ «Հարվի» փոթորկի կողմից ԱՄՆ-ի տնտեսությանը պատճառված վնասը կարող է գերազանցել 40 մլրդ դոլարը:
Elle հանդեսի համարը՝ նվիրված Ֆրանսիայի նախագահի կնոջը՝ Բրիժիտ Մակրոնին, դարձել է հրատարակության ամենավաճառվող թողարկումը վերջին տասը տարվա ընթացքում:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի աջակցման մակարդակն աճել է՝ հասնելով 73,9 տոկոսի:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ճապոնիա կատարելիք իր այցի շրջանակներում կմասնակցի այս երկրի Ազգային անվտանգության խորհրդի նիստին:
Ճապոնիայի քաղաքացիները կազատվեն Հայաստան մուտքի վիզայի պահանջից։ Ճապոնիայի քաղաքացիները կկարողանան առանց մուտքի վիզայի՝ 1 տարվա ընթացքում այցելել և մնալ Հայաստանի տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով։
Բելգիական բանակի գլխավոր շտաբը պատրաստվում է այն բանին, որ զինվորականները քաղաքների պարեկումը կշարունակեն եւս մի քանի տարի:
Կատալոնյան երկու կուսակցությունների՝ JxSվ-ի («Միասին՝ հանուն») եւ CUP-ի («Հանուն ժողովրդական միասնության») ներկայացուցիչներն օրինագիծ են ներկայացրել, որը նախատեսում է Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալու գործողությունների օրինականությունն ու հաջորդականությունը:
ԱՄՆ-ի իշխանություններն սպասում են, որ ժամանակավոր ապաստան կտրամադրվի Տեխասի նահանգում «Հարվի» արեւադարձային փոթորկից տուժած ավելի քան 30 հազար մարդու:
Եվրոպական միության արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակ Մաջա Կոզյանցիչը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում անդրադարձել է «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի ձերբակալությանը:
ԱՄՆ պատկան մարմինները շարունակում են ուշադրությամբ ուսումնասիրել իրենց՝ Ադրբեջան այցելած օրենսդիրներին, նրանց վրա այդ երկրի հնարավոր ազդեցությունը պարզելու նպատակով:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Թեհրանին մեղադրել է Սիրիայում եւ Լիբանանում բարձրճշգրիտ կառավարվող հրթիռների արտադրության օբյեկտների կառուցման մեջ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Լուիզիանայի նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել ,Հարվիե փոթորկի պատճառով:
Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերով զբաղվող հասարակական աշխատանքային խումբը հրապարակել է քաղաքական շարժառիթներով ձերբակալված անձանց նոր միասնական ցուցակը:
Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Տայանին Եվրամիությանն առաջարկել է 6 մլրդ եվրո հատկացնել Լիբիային միգրացիոն խնդիրը լուծելու, ինչպես նաեւ մշակել Աֆրիկայում 50-60 մլրդ եվրո եվրոպական ներդրումների երկարաժամկետ ռազմավարություն։
Չինաստանի Հույչժոուի նահանգի Բիցզե քաղաքային օկրուգում տեղի ունեցած սողանքի հետեւանքով անհայտ կորել է 25 մարդ, պաշտոնապես հաստատված է տեղի երկու բնակիչների զոհվելը:
Եվրամիությունն անվտանգության տեսակետից կախված ՆԱՏՕ-ից եւ գլուխ չի հանի առանց այդ դաշինքի:
Տեխասում շուրջ 6,8 մլն մարդ է տուժել «Հարվի» փոթորկի հարվածներից, որը Միացյալ Նահանգների ծովափին մոլեգնել է լույս օգոստոսի 26-ի գիշերը:
Համաձայն հաղորդագրության՝ նշված անձը ձեռք էր բերել հրազեն և պայթուցիկ նյութեր, որոնց միջոցով նախատեսում էր հարձակվել Ադրբեջանի պետական հաստատությունների վրա և ահաբեկչություն իրականացնել:
Սիրիական բանակը եւ աշխարհազորի ուժերը կենտրոնական Սիրիայում հարձակման ուղղությունը փոխում են Դեյր Էզ Զոր քաղաքի վրա, որը ռազմավարական դիրք ունի տարածաշրջանում:
Օգոստոսի լույս 28-ի գիշերը կյանքի 80-րդ տարում վախճանվել է ֆրանսիացի դերասանուհի եւ մոդել Միրեյ Դարկը:
Կուբանում ավտոբուսի ջուրն ընկնելու հետեւանքով հոսպիտալացված բանվորներից մեկը եւս մահացել է:
Միակ լուրջ պրոցեսը, Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման պատրաստություններն են. «Այսօր բոլոր հիմքերը կան կարծելու, որ այդ համաձայնագրի ստորագրման հնարավորությունը բավական մեծ է։ Այսինքն՝ փաստաթուղթը պատրաստ է, այն համաձայնեցված է, տեխնիկական շտկումներ են արվում, և քաղաքական հակասություններ տեսանելի չեն, այնպես որ, կարող ենք ենթադրել, որ այն կստորագրվի»։
Իրանի արտաքին գործերի նախկին նախարար Իբրահիմ Յազդին վախճանվել Է Թուրքիայի Իզմիր քաղաքի հիվանդանոցում:
Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան ժամանել է Թեհրան՝ Սիրիայի հարցի շուրջ հանդիպումներ անցկացնելու Իրանի պաշտոնատարների հետ:
Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմից երկրի դուրս գալու պայմանների շուրջ հանրակցության հետ բանակցությունների երրորդ փուլն սկսում է կառուցողական ոգով եւ հուսով է, որ կողմերը կդրսեւորեն ճկունություն եւ հնարամտություն:
Առնվազն ութ մարդ է տուժել օգոստոսի 28-ին Իրանի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած 4,9 մագնիտուդով երկրաշարժից:
ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքում որոշվել է օգոստոսի 28-ից մեկ շաբաթով փակել շուրջ 300 դպրոց:
Կիրակի օրը՝ օգոստոսի 27-ին, ՀՀ ԱԻՆ փրկարար ուժերը շարունակել են Վրաստանի Բորժոմիի կիրճում իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ:
Մեքսիկայի կառավարությունը չի պատրաստվում ֆինանսավորել ԱՄՆ-ի սահմանին պարսպի կառուցումը, ինչպես առաջարկում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: