Հայ հրշեջ-փրկարարները հերթապահություն են իրականացրել Բորժոմիում

Կիրակի օրը՝ օգոստոսի 27-ին, ՀՀ ԱԻՆ փրկարար ուժերը շարունակել են Վրաստանի Բորժոմիի կիրճում իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ: Հայկական ուժերից հրդեհի մարմանը ներգրավվել է 1 մարտական հաշվարկ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին, արձագանքելով Վրաստանի իշխանությունների օգնության խնդրանքին, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության անձնակազմը (8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա և շարժական կառավարման կետ-շտաբ) մեկնել է Վրաստան՝ աջակցելու Բորժոմիի կիրճում բռնկված խոշոր հրդեհի մարման աշխատանքներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031