Բոլոր արցախցիները կարող են մասնակցել ընտրություններին՝ անկախ ՀՀ քաղաքացիությունն ընդունելու հանգամանքից. Ռոման Երիցյան

Բոլոր արցախցիները կարող են մասնակցել ընտրություններին անկախ 070 ծածկագրով անձնագիր ունենալու և անկախ ՀՀ քաղաքացիություն ընդունելու հանգամանքից, այս մասին Ֆեյսբուքյան եթերում հայտարարել է փաստաբան Ռոման Երիցյանը և ներկայացրել ընտրությանը մասնակցելու քայլերը։

«1. Գրավոր դիմում եք ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ընտրացուցակներում ներառելու պահանջով (դիմումի ձևը տե՛ս մեկանաբանություններում)։ Եթե նկատում եք, որը դիմումի պատասխանը, անկախ դրա բովանդակությունից, արհեստականորեն ձգձգվում է՝ շտապ ահազանգում եք Կենտրոնական ընտրական հանձնաժողով և ՀՀ ՄԻ պաշտպանի աշխատակազմ։

2. Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից ստանալով մերժում՝ 3 օրվա ընթացքում, այդ թվում՝ նաև ընտրության օրը դիմում եք դատարան՝ ըստ հաշվառման վայրի ցուցակում ընդգրկելու պահանջով՝ վկայակոչելով այն, որ ունեք ՀՀ քաղաքացու անձնագիր և հանդիսանում եք ՀՀ քաղաքացի, իսկ քաղաքացիությունն էլ օրենքով սահմանված կարգերից որևէ մեկով չի դադարել։ Միաժամանակ նշում եք, որ վարչական դատարանն ունի 2026 թվականի մայիսի թվագրությամբ երեք օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, որոնցով լրիվությամբ բավարարվել են նույն հիմքերով ներկայացված հայցերը։

3. Դատարանը հայցադիմումը քննում և լուծում է այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը։ Դատարանի վճիռը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

4. Ստանալով դատարանի վճիռը՝ այն շտապ ներկայացնում եք ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն և պահանջում ձեզ ներառել ընտրացուցակում»,-նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031