Իրանի նախկին արտգործնախարարը մահացել է Իզմիրի հիվանդանոցում
Իրանի արտաքին գործերի նախկին նախարար Իբրահիմ Յազդին վախճանվել Է Թուրքիայի Իզմիր քաղաքի հիվանդանոցում: Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքական գործչի հարազատներին:
Գործակալության տվյալներով՝ ութ ամիս առաջ Յազդին վիրահատության էր ենթարկվել շագանակագեղձի քաղցկեղի կապակցությամբ: Նշվում է, որ վիրահատությունը թուրքական հիվանդանոցում է անցկացվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի իշխանություններն իրանցի քաղաքական գործչին մերժեցին այցագիր տալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված նոր միգրացիոն հրամանագրի պատճառով:
Երկու շաբաթ առաջ Իրանի նախկին արտգործնախարարն Իզմիրի հիվանդանոց էր տեղափոխվել վիրահատությունից հետո վիճակի վատանալու պատճառով: Յազդին Իրանի առաջին վարչապետը դարձավ 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո, որի արդյունքում իր գոյությունը դադարեցրեց կառավարման միապետական ձեւը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: