«Արդեն 60 մլն դոլար է ծախսվել այն օդանավակայանների անվտանգության համակարգերի զարգացման վրա, որոնք համապատասխանում են ամենաբարձր միջազգային չափանիշներին,- ասել է նա:
Պլանավորվում է գնել շուրջ հազար թևավոր հրթիռ, ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է 10 միլիարդ դոլար:
Հոլիվուդի Փառքի ծառուղում օգոստոսի 24-ին բացվում է աշխարհահռչակ երգահան, շանսոնների կատարող Շառլ Ազնավուրի անվանական աստղը:
Վիզաժիստին կոչում են Նատաշա, նա ընտրարշավի ժամանակ Մակրոնի հետ է աշխատել:
Ո՞ւմ հետ եմ ես այդ վստահելի գործընթացն անելու, մեր հակառակորդի հետ մենք կարողացե՞լ ենք նույնիսկ մեկ տարվա մեջ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի խնդիրները կյանքի կոչել:
Աﬔրիկայի Միացյալ Նահանգների Այովա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Հուլիսին Իտալիայի գերատեսչությունը հայտնել է երկիր ժամանած 13,5 հազար միգրանտների մասին, մինչդեռ 2016 թվականի հուլիսին այդ թիվը հասնում էր 30,5 հազարի:
Խոսելով Ստամբուլի 16 հայկական վարժարաններում առակա բազում խնդիրների մասին՝ Փայլանն առաջարկել է, որ դրանք ղեկավարվեն մեկ ընդհանուր մարմնի կողմից, ոչ թե առանձին հիմնադրամների, ինչպես հիմա է:
Նախորդ տարվա սկզբից Ադրբեջանում փակվել են բազմաթիվ արտասահմանյան ընկերությունների ներկայացուցչություններ, ինչը նույնպես պայմանավորված է այդ երկրում սկիզբ առած խորը տնտեսական ճգնաժամով:
Սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին Գրիզոնի կանտոնում: Ոստիկանության տեղեկատվությամբ՝ անհայտ կորածների թվում են Գերմանիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի քաղաքացիներ:
Մեծ Բրիտանիա միգրանտների զուտ ներհոսքը (երկիր ժամանածների թվաքանակը՝ հանած մեկնածներին) 2016 թվականի մարտից մինչև 2017 թվականի մարտը կրճատվել Է 81 հազար մարդով՝ կազմելով 246 հազար:
Մինչդեռ ֆրանսիացիների կեսը գտնում է, որ դեռևս վաղ է գնահատական տալ նախագահի պաշտոնում Մակրոնի գործունեությանը: Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ հարցվածների մոտավորապես մեկ երրորդը հիասթափված է Ֆրանսիայի ղեկավարի առաջին քայլերից: Ընդսմին, Elabe-ի տվյալների համաձայն, ֆրանսիացիների 73 տոկոսը նշում է նախագահի աշխատանքի եռանդուն ոճը:
Շանսիի նահանգը Չինաստանում երկրորդ տեղն է զբաղեցնում ածխի պաշարներով: 2006 թվականին Յույշեի, Ցզոցզյուանի և Ուսեյանի գավառներին սահմանակից շրջանում իշխանությունները ածխի մեծ հանքավայր էին հայտնաբերել:
Փաստաթղթերի սույն փաթեթը մտնում է Vault 7 հրապարակումների շարքի մեջ: ԿՀՎ-ի հսկողության տակ հայտնված գերատեսչությունների թվում են Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ), ներքին գործերի նախարարությունը և Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ):
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսն Ուկրաինա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ՌԴ դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները կմնան այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանը չփոխի իր վարքագիծը:
Ադրբեջանի Հարկային նախարարության հարկային հանցագործությունների նախաքննության դեպարտամենտը օգոստոսի 16-ի առավոտյան լայնամասշտաբ խուզարկություն էր սկսել ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունում:
«Կատարը հայտարարում է, որ Թեհրանում իր դեսպանը կվերադառնա՝ կատարելու դիվանագիտական պարտականությունները»,- ասված է Կատարի ԱԳ նախարարության հայտարարության մեջ, որում նաև նշվում է Իրանի հետ կապերն ամրապնդելու Դոհայի ձգտումը:
Իրաքի նավահանգիստների վարչության մամուլի ծառայությունը Ghad գործակալությանը հայտնել է, որ փրկարարներին հաջողվել է փրկել 11 մարդու, ջրից դուրս են բերվել ընդհանուր առմամբ 20 նավաստիների մարմիններ: Գերատեսչությունը պատմել է, որ խորտակված իրաքյան նավի երկարությունը կազմում է 37 մետր, այն նախատեսված է դայվինգի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Իսրայելը չի համակերպվի Սիրիայում ծովային և ավիացիոն ռազմակայանների ստեղծման Իրանի փորձերին: Օգոստոսի 24-ին այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը:
«Մենք մտադրություն ունենք ուժեղացնելու մեր համագործակցությունը: Վերջերս մենք հաստատեցինք 175 միլիոն դոլարի տեխնիկայի, ներառյալ հատուկ սարքավորանքի մատակարարումը, որը կուժեղացնի Ուկրաինայի պաշտպանունակությունը»,- ասել է նա:
Չինաստանը ձեռնամուխ է եղել ինտերնետ-անվտանգության ոլորտի կադրերի պատրաստման մասնագիտացված ինստիտուտի շինարարությանը, նախագիծը գնահատվում է 5 միլիարդ յուան (750 միլիոն դոլար):
Եվս մի քանի տասնյակ մարդիկ անհայտ կորած են համարվում: Նավի վրա եղել է շուրջ 70 մարդ, նրանցից հաջողվել է փրկել միայն 19-ին:
Թուրքիան մշտապես քաղաքական երկակի քայլերով է շարժվում։ Ես նաև չեմ հասկանում, թե ինչպես է Թուրքիայի հնարավոր անդամակցությունը ԵՏՄ-ին համատեղվելու Էրդողանի՝ նոր Աթաթուրք դառնալու ցանկության հետ, որովհետև դրանք լրիվ տարբեր հարթություններ են։
Թուրք ոստիկանների մոտ հիմնականում կասկած է առաջացրել տան գրադարանում «Աստվածաշնչի» առկայությունը:
Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին այն կարծիքին է, որ Եվրոպայում անհրաժեշտ է ստեղծել Հետաքննությունների դաշնային բյուրո (ՀԴԲ)՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար:
Արարողության ժամանակ Օզանյանի մարտական ընկերներն ընթերցել են նրա կողմից գրված նամակներ և գրի առնված հիշողություններ:
Ուզբեկստանի Գլխավոր դատախազությունը Ռուսաստանի իշխանություններին խնդրում է կալանք դնել այդ պետության առաջին նախագահ Իսլամ Քարիմովի դստեր՝ Գուլնարա Քարիմովայի անշարժ գույքի վրա:
Հարձակման պահին դատարանում ընթացել է սպանություն իրագործած անձի դատավարությունը:
Բացի այդ, Քասեմին խստորեն դատապարտում է նաև Եմենի մայրաքաղաք Սանայի ուղղությամբ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի օդուժի կողմից իրականացված և տասնյակ մարդկանց մահվան պատճառ դարձած հրթիռակոծությունը:
Ադրբեջանցիների արտահայտած հիստերիկ պոռթկումները, սակայն, չեն վհատեցրել Վասիլի Ուտկինին և նա կատարել է հաջորդ գրառումը, որում անդրադարձել է հայկական Դոլմա ուտեստին: