Առնվազն ութ մարդ է տուժել Իրանում տեղի ունեցած երկրաշարժից
Առնվազն ութ մարդ է տուժել օգոստոսի 28-ին Իրանի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած 4,9 մագնիտուդով երկրաշարժից: Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալներով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 03:44-ին Արեւելյան Ատրպատականի նահանգի Թավրիզ վարչական կենտրոնից մոտավորապես 100 կիլոմետր հեռավորությամբ:
Ինչպես հայտնել է նահանգի հակաճգնաժամային վարչության կենտրոնի գործադիր տնօրեն Հալալ Սայեին, երկրաշարժի հետեւանքով ավերվել են բազմաթիվ շենքեր, տեղում աշխատում են փրկարարների խմբերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: