Սիրիական բանակը հարձակման է անցել ԻՊ-ի զինյալների կողմից պաշարված Դեյր Զորի վրա
Սիրիական բանակը եւ աշխարհազորի ուժերը կենտրոնական Սիրիայում հարձակման ուղղությունը փոխում են Դեյր Էզ Զոր քաղաքի վրա, որը ռազմավարական դիրք ունի տարածաշրջանում: Այդ մասին հայտնել է «Ալ Մասդար» միջարաբական հրատարակությունը:
Այն նշում է, որ Հոմսի նահանգի արեւելյան մասում «Իսլամական պետություն» խմբավորման միջատարածքի վերացումից հետո Սիրիայի կառավարական ուժերը կարողացան հազարավոր զինվորականների ազատել Դեյր Էզ Զորի պաշարումը վերացնելու համար:
Մասնավորապես, հրատարակության տվյալներով, սիրիական հրամանատարությունն այժմ կարող է Դեյր Էզ Զորի մերձակայքում գործի դնել Հանրապետական գվարդիայի ստորաբաժանումները եւ աշխարհազորայինների մի շարք միավորումներ, ներառյալ նրանք, որոնք կազմավորվել են Հոմսի նահանգում:
«Ալ Մասդարը» հիշեցնում է, որ կառավարական ուժերի կողմից վերահսկվող Դեյր Զորը մոտավորապես երեք տարի գտնվում է ԻՊ-ի պաշարման մեջ: Քաղաքի հյուսիսային մասում շրջափակման մեջ են հայտնվել մոտավորապես 120 հազար քաղաքացիական անձինք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: