Բաժիններ՝

Ադրբեջանում հայտնում են ահաբեկչի վնասազերծման մասին. razm.info

Razm.info-ն գրում է. Այսօր՝ օգոստոսի 28-ին, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ ՊԱԾ աշխատակիցները օգոստոսի 27-ին սպանել են այդ երկրի քաղաքացի Ջավադով Յաշար Օգթայ օղլուին (Cavadov Yaşar Oktay oğlu), ով նախապատրաստվում էր ահաբեկչական գործողություններ իրականացնել: Հաղորդագրությունը հրապարակվել է Ադրբեջանի ՊԱԾ կայքում:

Համաձայն հաղորդագրության՝ նշված անձը ձեռք էր բերել հրազեն և պայթուցիկ նյութեր, որոնց միջոցով նախատեսում էր հարձակվել Ադրբեջանի պետական հաստատությունների վրա և ահաբեկչություն իրականացնել:

Նշվում է, որ Ջավադով Օգթայը նախկինում մասնակցել է Ադրբեջանի տարածքից դուրս զինված հակամարտությունների, իրականացրել ահաբեկչական գործողություններ: Ըստ նույն տեղեկության՝ Ջավադովը Ադրբեջանում նախապատրաստվող ահաբեկչության համար ևս ֆինասնավորվել է նույն արտասահմանյան ահաբեկչական կառույցի կողմից:

Օգոստոսի 27-ին Ադրբեջանի ՊԱԾ աշխատակիցները նրան ձերբակալելու ուղղությամբ գործողություն են իրականացրել Իսմայիլլի քաղաքի տարածքում: Համաձայն հաղորդագրության՝ Ջավադովը կրակել է ՊԱԾ աշխատակիցների ուղղությամբ, պատասխան կրակից նա սպանվել է: Կատարվում է քննություն, հավելյալ մանրամասներ չեն տրամադրվում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031