ԱՄՆ նախագահը բժշկական հետազոտություն է անցել
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բժշկական հետազոտություն է անցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը հայտարարել է Truth Social-ի իր էջում։
«Քիչ առաջ անցա հերթական բժշկական հետազոտությունը Ուոլթեր Ռիդի անվան ռազմաբժշկական հաստատությունում, որն անցնում եմ 6 ամիսը մեկ անգամ»,- գրել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը հայտարարել է՝ հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ բոլոր ցուցանիշներն իդեալական վիճակում են։



