Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 22-ին Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները՝ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, Բաքվում կմասնակցեն Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված կանանց առողջության և գենդերային հավասարության խթանմանը:
«Ադրբեջանի հետևողական քաղաքականությունն է ոչ միայն՝ լարված պահել հայ-ադրբեջանական ու ղարաբաղաադրբեջանական սահմանները, այլև հետևողականորեն վարկաբեկել ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ եվրոպական երկրները պետք է ջանքեր գործադրեն ՌԴ հետ անվտանգության խնդիրների հետ կապված երկխոսության կարգավորման համար:
Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման գործում մեծ ներդրում ունեցած թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրն, անդրադառնալով սեպտեմբերի 1-ին Անթալիայում երկու գերմանացիների ձերբակալման գործին, կոշտ հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին:
Կանադացի պատգամավորներ Թոնի Քլեմենթն ու Ռեյչել Հարդերը Արցախ այցելելու համար հայտնվել են Ադրբեջանի «սև ցուցակում»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում մասնակցել Նյու-Յորքում սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին:
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում ցուցարարի անհետացումից հետո սկսված ցույցերի ժամանակ 17 մարդ տուժել է, ևս 23-ը՝ ձերբակալվել:
Շուգաևի հայտարարությունն ադրբեջանական ԶԼՄ-ները մեկնաբանել էին, որ հնարավոր է ՌԴ-ն Ադրբեջանին էլ մատակարարի «Իսկանդեր» համալիր: Ի դեպ, ռուսական արտադրության «Իսկանդեր» համալիր, բացի արտադրող երկրից, ունի միայն Հայաստանը:
2017 թվականի ձմեռն Ավստրալիայում ամենաշոգն է դարձել ավելի քան 100 տարվա դիտարկումների ընթացքում:
Միացյալ Նայանգները պահանջել է Ռուսաստանից փակել Սան Ֆրանցիսկոյում իր հյուպատոսությունը եւ հյուպատոսի առանձնատունը, ինչպես նաեւ Վաշինգտոնում եւ Նյու Յորքում ռուսաստանյան առեւտրային ներկայացուցչությունները:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը 42 տարեկան հասակում դիմել է հոգեբույժի օգնությանը:
Ամերիկացիները հակված են այն կարծիքին, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր հայտարարություններում անկեղծորեն հայտնում է սեփական կարծիքը, բայց դրա հետ մեկտեղ իրեն իր կարգավիճակին համապատասխան չի պահում:
AccuWeather ընկերության փորձագետներն սպասում են, որ ԱՄՆ-ի տնտեսությանը «Հարվի» փոթորկի հասցրած վնասը կարող է հասնել 190 մլրդ դոլարի եւ կազմել երկրի համախառն ներքին արդյունքի 1 տոկոսը:
ԱՄՆ-ի նավթավերամշակման հզորությունների շուրջ մեկ երրորդը շարքից դուրս է եկել «Հարվի» փոթորկի եւ ընգրկուն հեղեղումների պատճառով:
«Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ սողանքի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան»,- փոխանցեցին ՀՀ ԱԳՆ-ից:
ԱՄՆ-ում «Հարվի» փոթորկի պատճառով իրենց տները լքած մարդկանց թիվը գերազանցել է 1 միլիոնը: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը համոզմունքն է հայտնել, որ բազմաթիվ հակամարտություններ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, վաղուց կարող էին կարգավորված լինել, եթե ընդունվեին Ռուսաստանի առաջարկները:
Թագավորական ռազմաօդային ուժերը սեպտեմբերի 1-ից Մեծ Բրիտանիայում դարձել են առաջին զորատեսակը, որը թույլատրում 1 կանանց ծառայությունն իր բոլոր ստորաբաժանումներում:
Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (ԺՆՀԺ – Չինաստանի օրենսդիր մարմինը) մշտական կոմիտեն սեպտեմբերի 1-ին հավանություն է տվել այն օրինագծին, որն արգելում է ազգային օրհներգի անտեղի օգտագործումը եւ վերարտադրումը:
Թբիլիսիում 50-ից ավելի հրշեջներ եւ շուրջ 10 միավոր հրշեջ-փրկարարական տեխնիկա են կրակի դեմ պայքարում Մթածմինդա լեռան լանջերին:
Ղրիմի պատկանելությունը Ռուսաստանին կատարված փաստ է, որից Մոսկվան չի հրաժարվի:
Լոս Անջելեսում մահացել է ամերիկացի դերասան Ռիչարդ Անդերսոնը: Այդ մասին հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով նրա ընտանիքի ներկայացուցչին:
Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքի թիվ 1 դպրոցում կատարված ահաբեկչության զոհերի հիշատակը եռօրյա հերթափոխի առաջին օրը հարգել է ավելի քան 1,5 հազար մարդ:
ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իր թեկնածությունը չի դնի Ռուսաստանի նախագահի 2018 թվականին ընտրություններում:
Հունգարիայի վարչապետը Եվրամիությանը խնդրում է վճարել միգրանտների ներթափանցումը կանխելու համար երկրի հարավային սահմանին կառուցված ցանկապատների արժեքի կեսը:
Բելգիայի մայրաքաղաքը հրաժեշտ է տալիս միանգամյա օգտագործման պլաստիկե փաթեթներին. դրանց տարածումը առեւտրական կետերի դրամարկղներում քաղաքում արգելված է ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից։
Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ վեճեր չի փնտրում, Մոսկվան այսօր էլ բաց է կառուցողական փոխգործակցության համար:
Լեհաստանի ղեկավարությունը՝ նախագահ Անջեյ Դուդայի եւ վարչապետ Բեատա Շիդլոյի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ի վաղ առավոտյան մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու 78-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված հուշամիջոցառումներին։
Հարավային Կորեայի նախագահի վարչակազմը հայտարարել է, որ չի քննարկում երկրում ամերիկյան միջուկային զենք տեղակայելու հարցը:
3,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Կախեթի տարածաշրջանում՝ Ադրբեջանի հետ Վրաստանի սահմանից ոչ հեռու: