Բաժիններ՝

ԱՄՆ-ի նավթավերամշակման հզորությունների մեկ երրորդը շարքից դուրս է եկել «Հարվի» փոթորկի պատճառով

ԱՄՆ-ի նավթավերամշակման հզորությունների շուրջ մեկ երրորդը շարքից դուրս է եկել «Հարվի» փոթորկի եւ ընգրկուն հեղեղումների պատճառով: Այդ մասին գրել է The Financial Times-ը: Ավելի վաղ S&P Global Platts-ը հայտնել էր նավթավերամշակման առնվազն մեկ քառորդով կրճատվելու մասին: Նավթամշակման ծավալները հասել են 2008 թվականից ի վեր նվազագույն ցուցանիշին:

Մեքսիկական ծոցի ափին Տեխասի նավթավերամշակման այն գործարանները, որոնք շարունակում են աշխատանքը, դժվարություններ են կրում ներմուծվող հումքի ձեռքբերման հարցում, քանի որ նույնիսկ նահանգում աշխատանքը վերսկսած նավահանգիստները մինչ այժմ լցանավեր չեն ընդունում:

Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից եւ Մերձավոր Արեւելքից ժամանած արդեն 29 լցանավեր բեռնաթափման են սպասում Մեքսիկական ծոցում ԱՄՆ-ի ափերի մոտ. «Հարվի» փոթորկից հետո Տեխասի 11 նավահագիստներ նավթալցանավերի համար դեռեւս փակ են: Bloomberg գործակալության տվյալներով՝ բեռի ծավալը կազմում է շուրջ 18,6 մլն բարել նավթ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս