
«Ես ստացել եմ եվրոպացի հոգեվերլուծողի կոնսուլտացիաներ». Հռոմի պապ. La Stampa

Հռոմի Ֆրանցիսկոս պապը 42 տարեկան հասակում դիմել է հոգեբույժի օգնությանը: Այս մասին, ինչպես հայտնել է La Stampa թերթը, քահանայապետն ինքը պատմել է ֆրանսիացի սոցիոլոգ Դոմինիկ Վոլտոնին տված հարցազրույցում, որը հրատարակության է պատրաստում «Քաղաքականությունը եւ հասարակությունը» (Politique et societe) գիրքը՝ հիմնված Հռոմի հովվապետի հետ զրույցների վրա։
«Ես ստացել եմ եվրոպացի հոգեվերլուծողի կոնսուլտացիաներ,- մեջբերում է հրատարակությունը Ֆրանցիսկոսի խոսքը:- Վեց ամսվա ընթացքում ես շաբաթը մեկ անգամ գնում էի նրա տուն՝ պարզելու որոշ բաներ»: Քահանայապետն ընդգծել է, որ մասնագետը ոչ մի անգամ իրեն չի մերժել իր ծառայությունները, իսկ իր մահվանից առաջ զանգահարել է ապագա պապին՝ «հոգեւոր զրույց» վարելու համար: «Նա լավ մարդ էր: Երբ ես 42 տարեկան էի, նա ինձ շատ օգնեց ամբողջ վեց ամիսների ընթացքում»,- նշել է Ֆրանցիսկոսը:
«Քաղաքականությունը եւ հասարակությունը» գիրքը, որոշ զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ թողարկվելու է սեպտեմբերի 6-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: