«Սրանք կրակոցներ էին ԵԱՀԿ-ի վրա». Արմեն Աշոտյանը՝ Չինարիի ուղղությամբ հնչած ադրբեջանական կրակոցների մասին

«Ադրբեջանի հետևողական քաղաքականությունն է ոչ միայն՝ լարված պահել հայ-ադրբեջանական ու ղարաբաղաադրբեջանական սահմանները, այլև հետևողականորեն վարկաբեկել ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Խոսելով օրերս Չինարիի ուղղությամբ հնչած կրակոցների մասին, որի ժամանակ ԵԱՀԿ դիտորդների աշխատանքն այնտեղ խոչընդոտվել է, Ա. Աշոտյանն ասաց.  «Սրանք կրակոցներ էին ԵԱՀԿ-ի վրա: Ակնհայտ է, որ այդ սադրանքն ուղղված է եղել ԵԱՀԿ-ին. սա ԵԱՀԿ-ն վարկաբեկելու և հեղինակազրկելու հերթական փորձն էր»:

ՀՀԿ փոխնախագահը նկատեց, որ ԼՂՀ հարցի բանակցային գործընթացը մտել է փակուղի: Նրա խոսքով՝ Ադրբեջանը դե ֆակտո համաձայնություն չի տալիս հայտնի դրույթներին. «Դա երկակիության հետևանք է՝ հասարակությանը կերակրել այլ հայտարարություններով, դրսում անել այլ հայտարարություններ: Ադրբեջանի կողմից բանակցությունների ձևաչափը փոխելու փորձեր են կատարվում»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս