Բաժիններ՝

Երկրաշարժ Վրաստանի Կախեթի տարածաշրջանում

3,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Կախեթի տարածաշրջանում՝ Ադրբեջանի հետ Վրաստանի սահմանից ոչ հեռու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Sputnik-ը, ասված է Իլյայի պետական ինստիտուտի սեյսմոլոգիական մոնիթորինգի կենտրոնի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 10:36-ին: Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում էր Դեդոպլիսցկարո քաղաքից 21 կմ եւ Գամարջվեբա գյուղից 21 կմ հեռավորության վրա: Ավերածությունների եւ տուժածների մասին առայժմ հաղորդագրություններ չեն եղել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930