Բաժիններ՝

Չինաստանում ընդունել են օրենք, որն արգելում է օրհներգի անտեղի օգտագործումը

Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (ԺՆՀԺ – Չինաստանի օրենսդիր մարմինը) մշտական կոմիտեն սեպտեմբերի 1-ին հավանություն է տվել այն օրինագծին, որն արգելում է ազգային օրհներգի անտեղի օգտագործումը եւ վերարտադրումը: Այդ մասին  ասված է ԺՆՀԺ-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Օրենքն ուժի մեջ կմտնի այս տարվա հոկտեմբերի 1-ին: Այն նախաձեռնել են «ազգային օրհներգի արժանիքը պահպանալու, դրա օգտագործումը ստանդարտացնելու, քաղաքացիների ազգային ինքնագիտակցության մակարդակը եւ հայրենասիրությունը բարձրացնելու, հիմնական սոցիալիստական արժեքները զարգացնելու եւ իրականացնելու համար»:

Օրենքը նախատեսում է արգելել «Կամավորների երթի» վերարտադրումը թաղումների ժամանակ, հասարակական վայրերում եւ գովազդային տեսահոլովակներում որպես ֆոնային երաժշտություն, առեւտրային նպատակներով, գործարար միջոցառումներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս