Բաժիններ՝

Չինաստանը ջանքեր է գործադրում ԱՄՆ-Իրան հակամարտության կարգավորման համար. ԱԳ նախարար

Չինաստանի իշխանությունները շարունակում են ջանքեր գործադրել Իրանի և Միացյալ Նահանգների միջև հակամարտությունը կարգավորելու նպատակով: Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ դեռևս խաղաղության վերականգնման հույս կա։

«Չինաստանը մշտապես ջանքեր է գործադրում ներկայիս հակամարտությունը կարգավորելու նպատակով։ Ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններն առանցքային են», – ինչպես հաղորդում է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը, այս մասին արտգործնախարարն ասել է մայիսի 26-ին Նյու Յորքում լրագրողների հետ զրույցում:

Վան Ին նկատել է, որ երկար տարիների տարաձայնությունները մեկ օրում լուծել հնարավոր չէ, սակայն «բանակցություններում յուրաքանչյուր քայլ առաջ ավելի մեծ հույս է տալիս խաղաղության համար»։ Նա նշել է, որ որքան շուտ ավարտվի հակամարտությունը, այնքան քիչ կլինի քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը։

Չինաստանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Թեհրանը և Վաշինգտոնը կձգտեն հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցմանը և «հնարավորինս շուտ կվերադարձնեն խաղաղությունը Մերձավոր Արևելքում»։ Նրա խոսքով՝ Չինաստանի իշխանությունները պահում են շփումները հակամարտությանը ներգրավված հիմնական կողմերի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հիմնական գործընկերների հետ։

«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է հարգել տարածաշրջանային պետությունների ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը, ապահովել քաղաքացիական անձանց և ոչ ռազմական օբյեկտների պաշտպանությունը, ապահովել ծովային ուղիների և էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգությունը, ինչպես նաև ապահովել միջուկային զենքի չտարածման ռեժիմի դրույթների պահպանումը», – ընդգծել է Վան Ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031